ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան շնորհավորանքում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նահանգապետ է անվանել և ասել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, կանադացիների հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով։ «Նրանց բիզնեսները կկրկնապատկվեն, և նրանք պաշտպանված կլինեն, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկիր»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։               
 

Քաղաքական շախմատային պատ իրավիճակ է ստեղծվել

Քաղաքական շախմատային պատ իրավիճակ է ստեղծվել
02.07.2024 | 11:26

2026:

Հաշվի առնելով լիբերալ սատանիստական հավաքական Արևմուտքի և գաճաճային պուտինյան աջակցությունը Հայաստանի ՔՊ խունտային , կարելի է վստահ պնդել, որ առնվազն անմեղսունակ կարող է համարվել այն անձը, ով դրսից եկող հնարավոր օգնության հույս ունի իշխանափոխության իմաստով: Միևնույն ժամանակ ընդդիմադիր շարժումը, որի հավատավոր մասնակիցներից մեկն էլ ես եմ, տարբեր խարդավանքների, տարատեսակ շեղող օրակարգերի և գործողությունների տրամաբանական քաղաքական ներկապնակ չունենալու արդյունքում, չի կարող հասնել իշխանափոխության այսպես կոչված ոչ սահմանադրական ճանապարհով: Հիրավի քաղաքական շախմատային պատ իրավիճակ է ստեղծվել, որտեղ առկա չեն հեղափոխական իրադրության Լենինյան երեք հատկանիշները:

1. Վերևները կարողանում են տարատեսակ խարդավանքներով,տնտեսական աճից գոյացած ֆինանսներով, արտաքին խաղացողների օժանդակությամբ, ոստիկանության բիրտ ձեռքերով կառավարել։

2. Ներքևները դեռ թույլ են տալիս իրենց կառավարել և ներքևներից բարձրացող ընդդիմադիր ուժերը տրոհված են բազմաթիվ քաղաքական միավորների անիմաստ քանակության մեջ:

3. Ժողովրդական մասսաների տնտեսական վիճակը որոշակիորեն բավարար է և թվացյալ աղքատության մասին վիճակագրական ցուցանիշների մեծ մասը կեղծ են և ոչ ստույգ: Իր հերթին նախկինում զսպված տնտեսական լոկոմոտիվները` շինարարություն և սպասարկում, թափ են հավաքել և առնվազն երկու երեք տարի իներցիոն բնույթի աճը շարունակվելու է, իհարկե, առավել նվազ ցուցանիշներով:

Բա սրա վերջն ի՞նչ է լինելու և ինչպե՞ս հաղթել ապագա ընտրությունների ընթացքում:

1. Սրա վերջը հայկական պետականության կործանումն է ըստ իմ բավարար մռայլ եզրակացության։

2. Իսկ ինչպե՞ս հաղթել ապագա ընտրություններում:

Այ սրա մասին պետք է խոսել, պետք է քննարկել, պետք է լսել, պետք է դուրս գալ պաշտամունքային սարսուռից։

Որո՞նք են հաղթանակի հիմնական հնարավորությունները:

1. Հանրային վիրտուալ կոմունիկացիա,

2. սոցիալ տնտեսական հարցադրում,

3. արտաքին խաղացողների դատափետում,

4. կուսակցական հիերարխիկ բուրգերի արհամարհում։

1.1. Ընդդիմությունը պետք է մտնի տեսահեռակառավարման գործիքների դաշտ։ Ամիսներ շարունակ յութուբյան ալիքներով պետք է սփռել սեփական բովանդակային խոսքը, ներգրավել բլոգերների, ճանաչման նոր ալգորիթմեր փնտրել։ 2026 թվականին հանրությունը պետք է դեմքով ճանաչի նոր մարդկանց, նոր ընդդիմադիր երիտասարդին։

2.1. Ընդդիմադիր ցանկացած շարժում, խոսք պետք ուղղված լինի դեպի ընտրողի տնտեսական շահերը, յուրաքանչյուր ընտրող ընդդիմադիրի մեջ պետք է տեսնի իր փաստաբանին, իր տնտեսական հաշտարարին, իր շահառուին։

3.1. Արտաքին ոչ մի խաղացող Հայաստանում պետք է ազդեցություն չունենա։ Նրանց դեմ պետք է տարվի տոտալ համընդհանուր մերժում։ Վերջին վեց տարիների ընթացքում ՔՊ-ական խունտային տրված նրանց աջակցությունը բավարար է նրանց իսպառ մոռանալու և մեր երկրի ներքին կյանքից վտարելու համար, մանավանդ որ կոշտ հակառուսական խոսք բերող շատերը ընդամենը ՔՊ-ական արբանյակներ են։

4.1. Կուսակցական բոլոր կառույցներն ապացուցել են, որ ամբողջովին գտնվում են արտաքին խաղացողների, նախկին և ներկա ֆինանսական խմբերի ազդեցության տակ, որի փայլուն ապացույցը չարաբաստիկ մանդատների վայր չդնելու ստորացուցիչ փաստն է։

ՈՒստի անհրաժեշտ է նոր ընտրություններին գնալ նոր քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների դաշինքներով։

(շարունակելի)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3804

Մեկնաբանություններ